Пресс-релизы Посольства

Назад

Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումների մասին

Մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ, տեղի ունեցավ ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ Նախագահ Ա.Վ.Սարգսյանը, ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը, Ռուսաստանի դիվանագիտական առաքելության և ռազմական կցորդարանի աշխատակիցներ, ռուսական ավիաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարությունը, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների անդամներ:

Արարողությունը ավարտվեց հանդիսավոր քայլերթով, որին մասնակցեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Պատվո պահակախումբի, Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմակայանի և ՀՀ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության զինծառայողներ:

Նույն օրը Երևանում չորրորդ անգամ անցկացվեց «Անմահ Գունդ» ակցիան, որին մասնակցեցին ՀՀ Նախագահ Ա.Վ.Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, Ռուսաստանի Դեսպանատան դիվանագետները, ՀՀ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմական բուհերի կուրսանտներ, ուսանողներ, դպրոցականներ: Ընդհանուր առմամբ երթին մասնակցում էր մի քանի հազար մարդ:

Երեկոյան Մանկական զբոսայգում անցկացվեց Մեծ հաղթանակի տոնին նվիրված համերգ, որտեղ հնչում էին բոլորին հայտնի պատերազմական տարիների երգեր: Հանդիսատեսը և հյուրերը կարող էին նաև ճաշակել դաշտային խոհանոցում պատրաստված իսկական զինվորական շիլա:


Россия
Президент россии
Правительство РФ
Мид РФ
МГИМО
евразийская экономическая комиссия
Международная жизнь
О постановке на миграционный учёт
Инвестиционный портал РФ
Белая книга
разъяснение закона о двойном гражданстве
12-я Международная выставка и конференция по освоению ресурсов нефти и газа Российской Арктики и континентального шельфа стран СНГ
ТРУДОВАЯ МИГРАЦИЯ И СОЦИАЛЬНОЕ ОБЕСПЕЧЕНИЕ ТРУДЯЩИХСЯ В ЕВРАЗИЙСКОМ ЭКОНОМИЧЕСКОМ СОЮЗЕ
Российский центр науки и культуры в Ереване
Русфонд
EXPO2025
РАУ
МГУ
Синергия