Пресс-релизы Посольства

Назад

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ. Կոպիրկինի՝ «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի և «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) պատվիրակության հետ հանդիպման մասին

Մայիսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը կայացել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ. Կոպիրկինի հանդիպումը Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի և Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ: Պատվիրակության ղեկավար կազմում են եղել նաև փառավոր ռազմական դինաստիաների ժառանգներ. Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ.Խ. Բաբաջանյանի դուստրը` Լ.Ա. Բաբաջանյանը և թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ Հ.Ք. Բաղրամյանի թոռները` Ի.Ս. Բաղրամյանը և Կ.Ս. Նաջիրովան, Խորհրդային միության մարշալ Ի.Ս. Կոնյեվի դուստրը՝ Ն.Ի. Կոնյեվան, Խորհրդային միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կ.Կ. Ռոկոսովսկու դուստրը` Ն.Կ. Ռոկոսովսկայան և այլոք:

Կողմերը կարևորել են Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական հիշողության պահպանումը և դրանում Խորհրդային Միության հաղթանակը՝ պատմության խեղաթյուրման փորձերի ֆոնին:
Այս համատեքստում, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես՝ կրթական ոլորտում, որոնք ուղղված են ապագա սերունդներին պատմական ճշմարտության փոխանցմանը:


Россия
Президент россии
Правительство РФ
Мид РФ
МГИМО
евразийская экономическая комиссия
Международная жизнь
О постановке на миграционный учёт
Инвестиционный портал РФ
Белая книга
разъяснение закона о двойном гражданстве
12-я Международная выставка и конференция по освоению ресурсов нефти и газа Российской Арктики и континентального шельфа стран СНГ
ТРУДОВАЯ МИГРАЦИЯ И СОЦИАЛЬНОЕ ОБЕСПЕЧЕНИЕ ТРУДЯЩИХСЯ В ЕВРАЗИЙСКОМ ЭКОНОМИЧЕСКОМ СОЮЗЕ
Российский центр науки и культуры в Ереване
Русфонд
EXPO2025
РАУ
МГУ
Синергия